Գնացք

Վարդենիս-Սոթք ճանապարհի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա վիրավոր

74
(Թարմացված է 21:16 02.02.2020)
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Վարդենիսի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վարդենիս-Սոթք ճանապարհի ավտոմեքենան բախվել է գնացքին, կա վիրավոր։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, փետրվարի 2-ին, ժամը 17:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է գնացքին:

«Եղել են բազմաթիվ անձինք, սպայական կազմ, զինվորներ». նոր մանրամասներ զինվորի մահվան դեպքից

 

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, նա հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատվել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

74
թեգերը:
հիվանդանոց, Վիրավոր, վարորդ, ավտոմեքենա, վթար, Գնացք, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2237)
Ըստ թեմայի
Փորձել է օգնել, բայց վրաերթի է ենթարկվել. ողբերգական դեպք Վայոց Ձորում
«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին
Լոնդոնում անհայտը անձը դանակով հարձակվել է անցորդների վրա