Շտապօգնության մեքենա, արխիվային լուսանկար

Փորձել է օգնել, բայց վրաերթի է ենթարկվել. ողբերգական դեպք Վայոց Ձորում

118
(Թարմացված է 18:41 02.02.2020)
23-ամյա երիտասարդը կանգնեցրել է մեքենան, փորձել է օգնել մեկ այլ վարորդի, սակայն դժբախտ պատահարի զոհ է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի–Sputnik. Այսօր կեսգիշերին մոտ ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 00:20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ–ին վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի 23-ամյա բնակիչ Մուրադ Սիմոնյանին: Երիտասարդը տեղում մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով` ողբերգական պատահարի պատճառը մերկասառույցն է եղել։ Ford Transit-ի վարորդը, հասկանալով, որ այլևս չի կարողանում մեքենան վարել, կանգնել է`փորձելով կարգավորել ավտոմեքենան։ 23-ամյա երիտասարդը, տեսնելով, որ Ford-ի վարորդը խնդիր ունի, փորձել է օգնել նրան` անվահեծաններն ամրակապելու համար երկաթե անվաշղթաներ է տվել։ Լևոն Մաչկալյանը մերկասառույցի պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու վրաերթի է ենթարկել 23-ամյա Մ. Մուրադյանին։

Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով

118
թեգերը:
Վայոց Ձոր, Դժբախտ պատահար, Վրաերթ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2228)
Ըստ թեմայի
Մեղրի-Ագարակ ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան ու «ՎԱԶ-2107»-ը. կա մեկ զոհ
Ավտովթար Շիրակի մարզում. Audi-ի վարորդին տեղափոխել են Գյումրու ԲԿ
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 3 տարեկան երեխան տեղում մահացել է
Վրաերթի հերթական դեպքը Երևանում. կինը տեղում մահացել է