Գյումրիի ԲԿ

Գյումրիում վրաերթի են ենթարկել 13–ամյա աղջկա

56
(Թարմացված է 22:26 16.01.2020)
Opel Vectra–ի 52–ամյա վարորդը փախուստի չի դիմել։ Նա օգնել է երեխային հիվանդանոց տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 16-ին, Շիրակի մարզում վրաերթի են ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա-ին։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Երևանում անչափահաս է վրաերթի ենթարկվել

Դեպքը տեղի է ունեցել ժամը 17։35-ի սահմաններում։ Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 XV 221 համարանիշի ավտոմեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Մահվան ելքով վրաերթ Երևանում. մահացածը երիտասարդ աղջիկ է

56
թեգերը:
Շիրակի մարզ, հիվանդանոց, վարորդ, աղջիկ, Գյումրի, Վրաերթ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2313)
Ըստ թեմայի
Արմավիրում վրաերթի են ենթարկել 11–ամյա երեխայի
Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու
Վրաերթի հերթական դեպքը Երևանում. տղամարդը տեղում մահացել է
Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն