Հրացան

Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել

67
(Թարմացված է 21:54 15.01.2020)
Ոստիկանները որոնում են կրակոց արձակած անձին և պարզում մարզասրահի դիմաց տեղի ունեցածի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիա տեղեկություններով՝ մեծ թվով ոստիկաններ են ժամանել քաղաքում գործող «Լիդեր» մարզասրահի մոտ, որտեղ և հնչել է կրակոցը։

Այս պահին հստակ տեղեկություններ չկան, թե ինչ հրազենից է կրակոցն արձակվել։ Մարզասրահի մոտ իրավապահները պարկուճ են գտել և միայն փորձաքննությամբ կպարզվի՝ այն ինքնաձիգի, թե՞ ատրճանակի պարկուճ է։

Մանվել Գրիգորյանն ազատվեց կալանքից. նրա կյանքին վտանգ է սպառնում

Կրակած անձը մեքենայով հեռացել, որի մակնիշը, Մեծամորում շրջանառվող լուրերի համաձայն, իրավապահներին հայտնի է։ Նրանք որոնում են կրակոց արձակած անձին և պարզում մարզասրահի դիմաց տեղի ունեցածի մանրամասները։

67
թեգերը:
Ոստիկանություն, ոստիկան, կրակոց, Մեծամոր
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2246)
Ըստ թեմայի
Ադրբեջանական կրակոցից զինվոր է վիրավորվել
Բերքաբերում միայն մեկ կրակոց է հնչել, որն ուղղված է եղել զինծառայող Արթուր Արզումանյանին
Խմած տղամարդը կրակոցներ է արձակել ռեստորանում, հետո ավտոմեքենայում կրակել է իր ոտքին. ՔԿ