Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Դանակահարություն Երևանում. հորեղբոր տղաները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

105
(Թարմացված է 18:28 12.01.2020)
Հիվանդանոց տեղափոխված վիրավորներին վիրահատել են։ Դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Երևանում դանակահարել են հորեղբոր տղաների։ Երկուսին էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այսօր ժամը 02։00-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի բնակիչներ 33-ամյա Դավիթ Գրիգորյանն ու 24-ամյա Վահագն Գրիգորյանն են։ Նրանք երկու եղբոր որդիներ են։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը 2 կամ ավելի անձանց նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Վերին Արտաշատ գյուղի բնակիչն անզգուշությամբ կրակել է համագյուղացու վրա

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

105
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Վիրավոր, հիվանդանոց, Երիտասարդ, դանակահարություն, դանակ, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
Գյումրու բժշկական կենտրոն

Գյումրիում 24–ամյա մոտոցիկլավարը դպրոցականի է վրաերթի ենթարկել

30
(Թարմացված է 20:55 13.05.2021)
Վրաերթի ենթարկվածը 15 տարեկան աղջիկ է։ Նա մոտոցիկլավարն ու ևս մեկը տեղափոխվել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր Գյումրիում մոտոցիկլետի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14:30-ի սահմանում Վ. Սարգսյան 8ա հասցեի դիմաց Գյումրու բնակիչ, 24-ամյա Արթուր Սուքիասյանն իր վարած մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչ, 15-ամյա Իսկուհի Մ.-ին և առաջ ընթանալիս վթարի ենթարկվել ու կողաշրջվել:

Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը

Սուքիասյանը, նրա ուղևորուհին` Գյումրու բնակիչ, 21-ամյա Շուշանիկ Գրիգորյանն ու վրաերթի ենթարկված Իսկուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Նյութեր են նախապատրաստվում։

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

30
թեգերը:
Վրաերթ, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է
«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

47
(Թարմացված է 21:56 11.05.2021)
Վթարի հետևանքով տուժածներ կան։ Նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի  45 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Կարեն Գալստյանի վարած Opel Astra մակնիշի, 34-ամյա Անժելա Գրիգորյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 42-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Audi մակնիշի  ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Կ. Գալստյանի ուղևոր` Վանաձորի բնակիչ, 67-ամյա Գյուլիզար Մուրադյանը և Դ. Ավետիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան

47
թեգերը:
Կին, վարորդ, Վանաձորի ԲԿ, Վանաձոր, վթար
Ըստ թեմայի
Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան
Ստավրոպոլի մոտ վթարի է ենթարկվել բասկետբոլի պատանեկան թիմի ավտոբուսը. 5 աղջիկ զոհվել է
Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները
Ադրբեջանակն դրոշ

Բաքվի սադրիչ գործողություններն անթույլատրելին են. Արա Այվազյանը խոսել է Ֆիլիպ Ռիքերի հետ

0
(Թարմացված է 23:35 13.05.2021)
Արա Այվազյանը Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ միջազգային հանրության հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի առանցքում եղել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումը:

Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը:

Արտգործնախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

0
թեգերը:
Արա Այվազյան, ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը
Ստանիսլավ Զասը Սյունիքի հարցով զանգել է Վաղարշակ Հարությունյանին և Արա Այվազյանին
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների ներկայության մասին