Կիևյան կամուրջ, արխիվային լուսանկար

Կիևյան կամրջից տղամարդ է նետվել և տեղում մահացել

82
(Թարմացված է 12:31 12.12.2019)
Ոստիկանությունում պարզել են տղամարդու ինքնությունը, նա 34 տարեկան էր։ ԱԻՆ–ն ահազանգ ստացել է, բայց դեպքի վայր չի մեկնել, քանի որ տղամարդուն արդեն փրկել հնարավոր չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երեկ` դեկտեմբերի 11-ին, կեսգիշերին Երևանի Կիևյան կամրջից տղամարդ է նետվել։ Նա տեղում մահացել է։ Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանությունում պարզել են տղամարդու ինքնությունը, սակայն անունը չեն հրապարակում։ Նա 34 տարեկան էր։

Արտակարգ իրավիճակների նախարարություն նույնպես ահազանգ է եղել, սակայն քանի որ տղամարդուն արդեն փրկել հնարավոր չէր, փրկարարները դեպքի վայր չեն մեկնել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ԱԻՆ–ի լրատվական ծառայությունից։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդը Երևանի բնակիչ էր։

Ինքնասպանությունների թեման շատ զգայուն է, այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում ընդունված չէ վերջին 5-10 տարիների վիճակագրական տվյալները հրապարակել` խուճապ չառաջացնելու համար։ Այնուամենայնիվ, ըստ վիճակագրության` Հայաստանում ինքնասպանության ավելի շատ դիմում են չափահաս տղամարդիկ ու դեռահասները։

Երևանում մայրը կանխել է 30–ամյա որդու ինքնասպանության փորձը

82
թեգերը:
տղամարդ, ինքնասպանություն, Կիևյան կամուրջ, Հայաստան
Ըստ թեմայի
Զովունիում 34-ամյա տղամարդը երեխաների աչքի առաջ ինքնասպանություն է գործել
Ներքին Չարբախում 56-ամյա տղամարդուն կախված են գտել
Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները
Հրթիռ. արխիվային լուսանկար

Սյունիքի դաշտերից մեկում սմերչ տեսակի հրթիռ է հայտնաբերվել

128
(Թարմացված է 20:56 14.08.2020)
Սմերչի հայտնաբերման տարածքում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Սյունիքում` Շաքի գյուղի մոտակա դաշտում, զինամթերք է հայտնաբերվել:

«Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Տավուշի մարզում արկ է հայտնաբերվել, որի կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով

128
թեգերը:
հրթիռ, արկ, սմերչ, Գյուղ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Սյունիքի մարզ
Ըստ թեմայի
Վանաձորի Սարի թաղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել
Երևանի Նուբարաշենի խճուղում հակատանկային արկ է հայտնաբերվել
Չպայթած արկ` Տավուշի գյուղերում. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
Ավտոբուս, արխիվային լուսանկար

Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

148
(Թարմացված է 12:27 14.08.2020)
Թիվ 20 երթուղին սպասարկող վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ վիճակում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

«Այսօր՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին»,–գրում է կայքը։

Վրաերթի ենթարկվածը, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Վրաերթ Աբովյան քաղաքում. տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկար

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) հատկանիշներով։ Ժամանած քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 20 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. Պարզվել է, որ նա եղել է սթափ վիճակում։

148
թեգերը:
վարորդ, Հայաստան, Ոստիկանություն, հետիոտն, հիվանդանոց, Մահ, Երևան, Վրաերթ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Վրաերթ Կոմիտասի պողոտայում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ստեփանավանում ոստիկանը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Արտակարգ դեպք Կոտայքում. վրաերթի են ենթարկվել ՃՈ հետաքննիչն ու 6 տղամարդիկ
Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

0
(Թարմացված է 23:19 14.08.2020)
Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսի մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին հորդորել է «գլուխները դուրս չհանել տնից»։ Նախագահի խոսքերն է մեջբերել «Բելտան»։

 «Հասկացե՛ք` ձեզ և մեր երեխաներին հիմա նրանք օգտագործում են որպես «թնդանոթի միս»։ Նրանք այստեղ են եկել Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Նավալնիի բաց Ռուսաստանից և այլն։ Մեր երկրի դեմ ագրեսիա է իրականացվում», - ասել Է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ երկրում «ոչ թե ինչ–որ աղետ է կամ գերլարված իրավիճակ», սակայն խոստովանում է, որ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծել։

 «Մենք այսօր արդեն շատ հստակ տեսնում ենք, թե ինչ  է կատարվում», – հայտարարել է նախագահը։

Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսից եկած մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

Բելառուսի նախագահը նշել է, որ դեռ որևէ մեկին պահանջ ներկայացնել չի կարող։

«Չեմ կարող, քանի որ տեսնում եք` ինչպես է իրավիճակը զարգանում։ Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից և մյուսներից` մենք ամեն դեպքում սլավոն ենք, եթե մարդն ընկել է և պառկած է, նրան ծեծի ենթարկել պետք չէ։ Այսինքն` պետք է որոշակի արգելակ լինի», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Վեցերորդ օրն է  երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։  Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ`  անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։  ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։

0
թեգերը:
Ընտրություններ, Արևմուտք, Մինսկ, Բողոքի ակցիա, Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո
Ըստ թեմայի
Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ