Արխիվային լուսանկար

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ

373
(Թարմացված է 13:12 01.12.2019)
Դիմակավորված անձինք հափշտակել են գումար, հեռախոսներ, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի նոութբուքը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 30-ին զինված, դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմանում ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունն ահազանգ է ստացել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նրանք ատրճանակի նմանվող առարկաների սպառնալիքով դրամարկղից հափշտակել են գումար, այնուհետև նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գալուստ Գ-ին պատկանող Nokia և նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սուրիկ Դ-ին պատկանող iPhone7 տեսակի բջջային հեռախոսները, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի նոութբուքը։

Արմավիրում տղամարդը մոր հետ գնացել է հայրական տուն ու ծառից կախվել

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։

Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է

Հարուցվել է քրեական գործ. ոստիկանությունն ու Արմավիրի մարզի քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին, զենքի նմանվող առարկաներն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

373
թեգերը:
Ոստիկանություն, ավազակային հարձակում, Արմավիր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2769)
Ըստ թեմայի
Սարսափելի վթար Նորագավիթի սկզբնամասում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է
Ձորաղբյուրում տղամարդը խանութի տանիքում հոսանքահարվել է և մահացել
Կաշառք ստանալու պահին ՀՀ ոստիկանության ծառայող է բռնվել
Արցախում 22–ամյա զինծառայող է վիրավորվել
Ոստիկանություն և շտապօգնություն

Սյունիքում 2 հոգի վթարի զոհ են դարձել, բժիշկները պայքարում են 11-ամյա աղջկա կյանքի համար

139
(Թարմացված է 21:21 27.09.2020)
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Իրավապահները պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, «Toyota Land Cruiser»-ը, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 18:20-ի սահմանում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ ավտոմեքենայում գտնվող 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցում

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Սամվել Հովսեփյանի անունով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այդ տեղեկությունը:

Ավտովթար-հրդեհ Երևանում. վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի

139
թեգերը:
երեխա, Մահ, վթար, Սյունիք, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2769)
Ըստ թեմայի
Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Քոբայրի վանք

Քոբայրից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել

34
(Թարմացված է 22:08 26.09.2020)
Մոլորված քաղաքացիներին գտնելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին այսօր քաղաքացիներ են մոլորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 20։21-ին։

Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ավտովթար-հրդեհ Երևանում. վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի

 

34
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Քոբայր, Հայաստան
Ըստ թեմայի
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցում
Կին վարորդը աղջկա է վրաերթի ենթարկել Երևանում
Տիգրան Ուլիխանյան

«Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել

0
Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնում։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուլիխանյանը հաստատել էր Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու լուրը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ուլիխանյանը մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

0