ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հաստաբուն ծառերին ու սահելով ընկել հարակից ձորակը:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 23-ին, ժամը 19:40-ի սահմաններում։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 36 AV 167 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Վանաձոր ընթանալիս, կորցնելով կառավարումը` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հաստաբուն ծառերին ու ընկել հարակից ձորը:
Վթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդն ու 2 ուղևորները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: