ՀՀ ոստիկանություն, արխիվային լուսանկար

Վիճաբանություն Վանաձորում. 11 հոգով ծեծել են երեք համաքաղաքացիներին

484
(Թարմացված է 18:14 09.11.2019)
Խուլիգանության մեջ կասկածվող երիտասարդը նաև դեպքի վայրից փախցրել է Վ. Հանեյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը տեղեկություններ է ստացել, որ այս տարվա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Քիմշեն» կոչվող թաղամասում մի խումբ անձանց միջև խուլիգանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ խուլիգանության մասնակիցները Վանաձորի բնակիչներ 29-ամյա Արթուր Մամյանը` իր մտերիմների (10-ից ավելի քաղաքացիներ) հետ վիճաբանել են Վանաձորի բնակիչներ 29-ամյա Գոռ Առաքելյանի, 28-ամյա Վահե Հանեյանի և 29-ամյա Սմբատ Պողոսյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:

Գյուղապետի եղբոր «արկածները». ավտոմեքենայով փլուզել է համագյուղացու տան պարիսպը և ոչ միայն

Վիճաբանության ժամանակ Ա. Մամյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, դեպքի վայրից «փախցրել է» Վ. Հանեյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան: Նա նաև զենքի նմանվող առարկա է ունեցել։
Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների և փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

ՌԴ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել դեսպանատան մոտ

Վանաձոր քաղաքի ոստիկանութան Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

484
թեգերը:
Երիտասարդ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Ծեծկռտուք, Վանաձոր, Հայաստան
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Շիրակում. 2 անչափահաս երեխաների հայրը կախվել է
Լոռիում 7-ամյա դստերը խեղդած կինն անմեղսունակ է ճանաչվել
Բախտագուշակի մոտ գնալը վատ է ավարտվել. 65–ամյա կինը դանակահարել է 27–ամյա տղամարդուն
Արաքս-Արմավիր ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է