Սեյս,ոգրաֆ

Ուժգին երկրաշարժ Իրանում. զոհերի թիվը հասել է 5-ի

230
(Թարմացված է 12:36 08.11.2019)
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք մարզերում:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 7-ի, լույս 8-ի գիշերը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի մերձակայքում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 հոգու: Իրանական Press TV հեռուստաընկերության տվյալներով ՝ տուժել է ավելի քան 120 մարդ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Այն գրանցվել է Թավրիզից 156 կմ հարավ-արևելք: Իրանի Արևելյան Ատրպատական ​​նահանգի ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մուհամմադ Բեյքեր Հոնարը հայտնել է, որ աղետի գոտի մեկնել փրկարարների ութ հաշվարկ:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդում էին չորս զոհի և 70 տուժածի մասին:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց Ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

230
թեգերը:
Երկրաշարժ, Մարզ, Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1921)
Ըստ թեմայի
Ֆիլիպիններում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կալիֆոռնիայում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ուժգին երկրաշարժ Ալբանիայում. ավելի քան 100 մարդ է տուժել
Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել