Ոստիկանական ավտոմեքենա, արխիվային լուսանկար

Գյումրիում BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան տուժածներ

90
(Թարմացված է 23:13 06.11.2019)
Տուժածներին առաջինը օգնության են հասել հագուստի սրահի աշխատակիցներն ու քաղաքացիները։ Խանութի գույքի մեծ մասը վնասվել է։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. BMW մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում մեծ արագությամբ մխրճվել է հագուստի սրահի մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 19։10-ի սահմանում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին․ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

BMW-ի՝ խանութ մխրճվելու հետևանքով կոտրվել են ապակիները, վնասվել խանութի գույքի մեծ մասը։ Վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել հագուստի սրահի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։

Փրկարարները ձկնորսի դին դուրս են բերել ջրատարից. սրտի կաթվածի՞ց է մահացել

90
թեգերը:
վթար, խանութ, Գյումրի
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1925)
Ըստ թեմայի
Կրակոցներ և վիճաբանություն Երևանում. մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել. տեսանյութ
Mercedes-ը կողաշրջվել է Հրազդանի կիրճում. վարորդին հիվանդանոց են տեղափոխել
Միջադեպ Պետերբուրգում. երկու հայ ընկել են վերելակի հորանը