Հիվանդանոց

Աշտարակի ճանապարհին վրաերթի ենթարկված 2–րդ քաղաքացին հիվանդանոցում մահացել է

56
(Թարմացված է 11:57 05.11.2019)
Նաիրիկ Փանոսյանը տեղում մահացել էր, իսկ Թաթուլ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Աշտարակ-Թալին ավտոճանապարհին երեկ վրաերթի ենթարկված 2–րդ քաղաքացին ևս հիվանդանոցում մահացել է։ Նա 44–ամյա Թաթուլ Սուքիասյանն է։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աշտարակ-Թալին ճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Թաթուլ Սուքիասյանին և 27-ամյա Նաիրիկ Փանոսյանին և դիմել փախուստի։

Նաիրիկ Փանոսյանը տեղում մահացել էր, իսկ Թաթուլ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝մահացել է:

Կատարվում է քննություն։

 

56
թեգերը:
հիվանդանոց, Մահ, Զոհ, վարորդ, Ճանապարհ, Վրաերթ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1925)
Ըստ թեմայի
Վթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին․ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ողբերգական դեպք բանակում. կրկին զինծառայող է մահացել
Երևանում ոստիկաններ են ձերբակալվել. մեկին բռնել են կաշառք վերցնելու պահին. տեսանյութ