ՀՀ ոստիկանություն

Արագածոտնում մեքենան վրաերթի է ենթարկել միանգամից 2 մարդու. նրանցից մեկը տեղում մահացել է

67
(Թարմացված է 16:59 04.11.2019)
Նախնական տվյալներով` մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ են, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Արագածոտնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել միանգամից 2 հետիոտնի, նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը այսօր, ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Վրաերթի ենթարկվածներից մեկին Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է. Տոնոյան

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ:

67
թեգերը:
հիվանդանոց, Վիրավոր, Զոհ, Մահ, Վրաերթ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1921)
Ըստ թեմայի
Mercedes-ը կողաշրջվել է Հրազդանի կիրճում. վարորդին հիվանդանոց են տեղափոխել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել
Աղմուկ հանած «Հուզանք ու զանգ» ներկայացման համար հատկացվել է 2,7 մլն դրամ դրամաշնորհ