Հիվանդանոց

Դանակահարություն Սևան քաղաքում. 27–ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

147
(Թարմացված է 15:22 04.11.2019)
Որոշ տեղեկություններով` դանակահարված երիտասարդը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

«Նոյեմբերի 3–ին, ժամը 21։30 Սևան ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ կտրած -ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ–ին ծնված մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած խումբը պարզել է, որ ժամը 21–ի սահմաններում Սևան քաղաքի Կոմիսարների փողոցում անձնական խնդիրներով ծագած վեճի ժամանակ նշված երիտասարդը ծեծի է ենթարկել մեկ այլ երիտասարդի, վերջինս էլ խոհանոցային դանակով հարվածել է նրան»,–ասացին ոստիկանությունից։

Դանակահարողը նոյեմբերի 4–ին ժամը 2–ին մեղայականով ներկայացել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն։

Մեզ հասած որոշ տեղեկություններով` դանակահարվածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է։

147
թեգերը:
հիվանդանոց, զինծառայող, դանակահարություն, Սևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1917)
Ըստ թեմայի
Լարսը մարդատար մեքենաների համար բաց է, բեռնատարների համար` փակ
Կրակոցներ և վիճաբանություն Երևանում. մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել. տեսանյութ
Mercedes-ը կողաշրջվել է Հրազդանի կիրճում. վարորդին հիվանդանոց են տեղափոխել