ՃՏՊ, արխիվային լուսանկար

Mercedes-ը կողաշրջվել է Հրազդանի կիրճում. վարորդին հիվանդանոց են տեղափոխել

37
(Թարմացված է 11:20 04.11.2019)
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի 38-ամյա վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Նոյեմբերի 4-ին, ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդանի կիրճում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել քարերին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Վ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Սպիտակում բախվել են երկու «Ford»-երը. վարորդներին ու ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի նյութեր են նախապատրաստվում:

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

37
թեգերը:
վարորդ, հիվանդանոց, Հրազդանի կիրճ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1904)
Ըստ թեմայի
Արթիկում «ԿԱՄԱԶ»–ի հետ բախումից «ՎԱԶ-2107»–ը վերածվել է մետաղի ջարդոնի. կա զոհ. տեսանյութ
Վրաերթ Երևանում. տուժածը հիվանդանոցում մահացել է
Սպիտակում բախվել են երկու «Ford»-երը. վարորդներին ու ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց
Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. կա 1 զոհ