Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Կրակոցներ և վիճաբանություն Երևանում. մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել. տեսանյութ

526
(Թարմացված է 22:24 04.11.2019)
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաև կրակոցներ արձակած երիտասարդը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝  երեկ գիշեր մայրաքաղաքում կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունեցել Նոր Նորք վարչական շրջանում։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ փողոցներից մեկում 25-ից 30 տարեկան մի խումբ երիտասարդներ թեժ վիճել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։ Այդ ընթացքում վեճի մասնակիցներից մեկը ատրճանակով օդում կրակոցներ է արձակել։

Միջադեպին արագ արձագանքել են Նոր Նորքի ոստիկանները, որոնց օպերատիվ աշխատանքի արդյունքում միջադեպի մասնակիցներից մի քանիսը բռնվել են հենց դեպքի վայրում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաև կրակոցներ արձակած երիտասարդը։

Կատարվածի մանրամասները իրավապահները պարզում են։

526
թեգերը:
Երևան, կրակոց, վեճ, Երիտասարդ, Ոստիկանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1947)
Ըստ թեմայի
Արթիկում «ԿԱՄԱԶ»–ի հետ բախումից «ՎԱԶ-2107»–ը վերածվել է մետաղի ջարդոնի. կա զոհ. տեսանյութ
Մանկական խաղը վերածվել է հրդեհի. Խանջյան գյուղում խոտի դեզեր են այրվել
Կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ տղայի մեքենայի ուղղությամբ
Սպիտակում բախվել են երկու «Ford»-երը. վարորդներին ու ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց