Ոստիկանական ավտոմեքենա

Թալանել են բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի տունը

121
(Թարմացված է 11:41 02.11.2019)
Գողերը Մելիք Սողոմոնյանի` Երևանում գտնվող տնից ոսկեղեն, գումար ու որսորդական հրացան են տարել։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի տունը թալանել են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ, իսկ տունը գտնվում է Երևանի Նորագավիթ թաղամասում։

Թաղամասում խոսում են, որ գողերը տուն են մտել ինչ-որ առարկայով դուռը կոտրելուց հետո և տնից գողացել են ոսկեղեն, գումար ու որսորդական հրացան, որը, ամենայն հավանականությամբ, օրինական է։

Դժբախտ պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ

Հանցագործության հանգամանքները պարզում են իրավապահները։

Լոռու մարզում թալանել են ՀՅԴ–ի գրասենյակը

121
թեգերը:
Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), գողություն, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1921)
Ըստ թեմայի
Արմավիրի մարզում Opel-ը մխրճվել է տրակտորի մեջ․ վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում. տեսանյութ
Ողբերգական վթար` «Զոդի կամրջի» վրա. տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է