Վնասված մեքենա

Կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ տղայի մեքենայի ուղղությամբ

148
(Թարմացված է 13:12 02.11.2019)
Կրակոցների հետևանքով վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Իրավապահները պարզում են` ով է սպանության փորձի հեղինակը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Երևան-Սևան ճանապարհին։ Կրակոցների թիրախը եղել է մեքենան, որը տեղափոխվել է ոստիկանություն։ Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը կրակոցներից չի տուժել, այլապես կհոսպիտալացվեր որևէ բուժհաստատությունում։

Գնդակները վնասել են միայն մեքենան։ Իրավապահները պարզում են, թե ինչ հանգամանքներում և ով է կրակոցներն արձակել։

Պետք է պարզել նաև ամենակարևորը՝ կրակողը ինչ-որ մեկին սպանելու նպատակ ունեցել է, թե ոչ։ 

Shamshyan.com–ի տեղեկություններով` մեքենայի վարորդը Փայլակ Հայրապետյանն է, որը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, նրա հայրն էլ՝ Հովիկ Հայրապետյանը, Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է:

Լոռու մարզում դպրոցականը կրակոց է արձակել և հայտնվել հիվանդանոցում

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: 

Լոռու մարզում թալանել են ՀՅԴ–ի գրասենյակը

148
թեգերը:
Կոտայք, տղա, կրակոց, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1947)
Ըստ թեմայի
Գյումրիում «Mercedes»-ը բախվել է ծառին. 23-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. տեսանյութ
Չարենցավանում Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի
Դժբախտ պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ