Հրշեջ մեքենա

Մանկական խաղը վերածվել է հրդեհի. Խանջյան գյուղում խոտի դեզեր են այրվել

41
Մեկ ժամից ավելի կրակի դեմ պայքարելուց հետո հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Արմավիրի Խանջյան գյուղում բռնկված հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Արմավիրի Խանջյան գյուղում այսօր հրդեհ է բռնկվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքի վայր են մեկնել մի քանի մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։ Գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Մեկ ժամից ավելի կրակի դեմ պայքարելուց հետո հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել այն։ Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ տան 6-ամյա տղան տանիքում լուցկիով ինչ-որ խաղ է խաղացել։

Նրա խաղից տանիքում տեղադրված խոտի դեզերը բռնկվել են, ինչն էլ առաջացրել է մեծ հրդեհ։ Մեր տեղեկություններով՝ հրդեհի հետևանքը միայն նյութական է․տուժածներ չկան։

41
թեգերը:
հրշեջ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), երեխա, Գյուղ, Արմավիր, հրդեհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1920)
Ըստ թեմայի
Ողբերգական վթար` «Զոդի կամրջի» վրա. տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
«Նարեկն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել». Սաշիկ Սարգսյանի հարևանը դատարանում է
Կենդանաբանական այգու տարածքում շուն չի գտնվել. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն