ՀՅԴ

Լոռու մարզում թալանել են ՀՅԴ–ի գրասենյակը

34
(Թարմացված է 18:51 01.11.2019)
Գողության փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Լոռու մարզում թալանել են «Հայ Հեղափոխական Դաշնակցության» գրասենյակը։

Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com–ը,  երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 13։40-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի նախագահն Ռոբերտ Գրիգորյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեում գործող «Հայ Հեղափոխական Դաշնակցության» Լոռու մարզային կոմիտեի մուտքի դուռը վնասել են և մտել ներս։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբին Գրիգորյանը հայտնել է, որ գրասենյակից գողացել են կուսակցությանը պատկանող համակարգիչը, տպիչ սարքը և 3000 դրամ։

Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

34
թեգերը:
Ոստիկանություն, գողություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Լոռի, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1920)
Ըստ թեմայի
Սկանդալից հետո Էրիկ Վարդանյանը որակազրկվել է
Ռուբեն Խաչատրյանից բացի, որևէ մեկն աշխատանքից ազատվելու դիմում չի գրել. Կարապետյան
Նախարարն այցելել է Բազումի հրդեհի ժամանակ տուժած հրշեջ-փրկարարին. տեսանյութ