Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական վթար` «Զոդի կամրջի» վրա. տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

62
(Թարմացված է 15:39 01.11.2019)
Արարատի մարզային քննչական վարչության քննիչներն ու Ոստիկանության աշխատակիցները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 NՏ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ, դեռևս անհայտ պայմաններում, ժողովրդին հայտնի Արարատի Զոդի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Գյումրիում «Mercedes»-ը բախվել է ծառին. 23-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. տեսանյութ

Ըստ աղբյուրի` Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչներն ու Ոստիկանության աշխատակիցները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Դժբախտ պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

62
թեգերը:
Արարատի մարզ, Ոստիկանություն, քննիչ, բժիշկ, վթար, շտապօգնություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1917)
Ըստ թեմայի
Ինչպես են Երևանի տներից մեկում գտել 14 տարի առաջ սպանված դիակի մնացորդները. տեսանյութ
Արտառոց դեպք Շիրակում. Ախուրիկ գյուղից գազի թունավորմամբ 5 մարդ է տեղափոխվել հիվանդանոց
Պատգամավորի մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է
Չարենցավանում Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի