ՀՀ ԱԺ

Պատգամավորի մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է

36
(Թարմացված է 12:57 30.10.2019)
ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի ապակին կոտրած և մեքենայի սրահից պայուսակ գողացողը խոստովանել է արարքը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը։

«Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 2 քաղաքացու` 39-ամյա Էրիկ Եսայանին և 30-ամյա Հարություն Մուրադյանին: Վերջիններս բերման են ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից՝ գողություն կատարելու կասկածանքով»,–նշված է կայքում։

Մուրադյանը խոստովանել է, որ ինքն է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի կողային ապակին կոտրել և սրահից գողացել պատգամավորի պայուսակը:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հ. Մուրադյանն ու Է. Եսայանը բաց են թողնվել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի Mini Сooper մակնիշի մեքենայի ապակիները կոտրել են ԱԺ շենքի հարևանությամբ։ Դեպքի մասին պատգամավորն ահազանգել էր ոստիկանություն։

36
թեգերը:
ավտոմեքենա, գողություն, Պատգամավոր, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1987)
Ըստ թեմայի
Կինը իր տանն ու տարբեր հյուրանոցային համալիրներում «վաճառել» է 16–ամյա աղջկա
Արտառոց դեպք Շիրակում. Ախուրիկ գյուղից գազի թունավորմամբ 5 մարդ է տեղափոխվել հիվանդանոց
Սկանդալ, շոգեբաղնիք և դատարան. Ստյոպա Սաֆարյանի աղմկահարույց քննարկումը. տեսանյութ