Հրդեհ

Լոռու մարզում մեկ հրշեջի կյանք խլած հրդեհն ինքնամարվել է. տեսանյութ

112
(Թարմացված է 11:47 26.10.2019)
Փրկարար ծառայության օպերատիվ խումբը, փրկարարներն ու հրշեջները կրկին մեկնել են Բազումի լեռնաշղթա:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում` Բազումի լեռնաշղթայում, մեկ հրշեջի կյանք խլած հրդեհն այսօր առավոտյան ինքնամարվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, երեկ խոշոր հրդեհը մարելու հրշեջ-փրկարարներից մեկը մահացել է, մյուսն էլ` այրվածքներ ստացել։

«Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 08:40-ի սահմաններում պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է»,– գրված է հաղորդագրության մեջ։

Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք:

Ժամը 10:33-ին, անհրաժեշտությունից ելնելով, կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից ևս հինգ փրկարար:

Հիշեցնենք, որ երկու փրկարար հրդեհաշիջման աշխատանքներ են արել, երբ հանկարծ քամի է սկսվել, ու կրակը տղաներին շրջապտույտի մեջ է վերցրել։ Նրանցից մեկը` 22-ամյա հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը, մահացել էր։ Նա, ի դեպ, Ապրիլյան պատերազմի մասնակից էր:

Տուժած հրշեջը` 27-ամյա Էդգար Գրիգորյանը, Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

112
թեգերը:
Լոռի, հրշեջ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի անտառներում հրդեհներ են. մեղավորը չոր աշո՞ւնն է, թե դիտավորյալ են այրում
«Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով». Երևանի քաղաքապետի խոսնակ
Հրդեհ` Երևանի բնակարաններից մեկում. կա զոհ
Հանք

Ողբերգական դեպք Սյունիքում. 26-ամյա երիտասարդն ընկել է հանքի իջանցքն ու մահացել

40
(Թարմացված է 19:23 04.03.2021)
Մահացած երիտասարդը հերթափոխի պետն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:

Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

40
թեգերը:
Մահ, Կապան, Հայաստան
Շտապօգնության մեքենա

Երևան-Սևան ճանապարհին BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավորների մեջ երեխաներ կան

45
(Թարմացված է 21:22 03.03.2021)
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

45
թեգերը:
երեխա, Տուժածներ, բեռնատար, վթար
Ըստ թեմայի
Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Եռաբլուր

Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հուշարձանին

0
(Թարմացված է 12:13 05.03.2021)
Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։

«Վազգեն Սարգսյանի  ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

0
թեգերը:
ծնունդ, Ծաղիկ, Եռաբլուր պանթեոն, գերեզման, Հուշարձան, Վազգեն Սարգսյան, Արմեն Սարգսյան