Գյումրի, արխիվային լուսանկար

Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձինք ծեծել են թոշակառու կնոջը

99
(Թարմացված է 21:18 21.10.2019)
Դեպքի վայր ժամանած բժիշկներն առաջին բուժօգնությունից հետո կնոջը հիվանդանոց են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում երեկ` հոկտեմբերի 20-ին, 2 դիմակավորված անձինք ծեծել են թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 04։00-ի սահմանում չարագործները հարմարեցրած բանալիով բացել են Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի շենքերից մեկի՝ 70-ամյա Սուսաննա Բ.-ի բնակարանի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան։

Ըստ Սուսաննա Բ.-ի՝ ոստիկաններին և քննիչներին հայտնած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև հյուրասենյակում գտնվող պահարաններից մեկից հափշտակել 40 հազար դրամ, ոսկյա մատանի, իսկ մեկ այլ պահարանից՝ մեկ այլ ոսկյա մատանի, այնուհետև ննջասենյակում դրված պայուսակից հափշտակել են 15 հազար դրամ և դիմել փախուստի։

Երևանում թոշակառու հայրը դանակահարել է որդուն

Դեպքի վայր է մեկնել «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումը։ Առաջին բուժօգնությունից հետո Սուսաննա Բ.-ին տեղափոխել են բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Երևանում տեղի ունեցած ավտովթարը 2 մարդու կյանք է խլել. կան վիրավորներ

99
թեգերը:
Կին, ավազակային հարձակում, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
«Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով». Երևանի քաղաքապետի խոսնակ
Սարսափելի վթար Շիրակում․ մեքենան գլորվել է ձորը, զոհեր կան
Գրանցվել է 485 դեպք, որից 318-ը՝ արտակարգ. ԱԻՆ–ն ամփոփել է շաբաթը
Ոստիկանություն և շտապօգնություն

Սյունիքում 2 հոգի վթարի զոհ են դարձել, բժիշկները պայքարում են 11-ամյա աղջկա կյանքի համար

139
(Թարմացված է 21:21 27.09.2020)
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Իրավապահները պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, «Toyota Land Cruiser»-ը, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 18:20-ի սահմանում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ ավտոմեքենայում գտնվող 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցում

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Սամվել Հովսեփյանի անունով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այդ տեղեկությունը:

Ավտովթար-հրդեհ Երևանում. վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի

139
թեգերը:
երեխա, Մահ, վթար, Սյունիք, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Քոբայրի վանք

Քոբայրից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել

34
(Թարմացված է 22:08 26.09.2020)
Մոլորված քաղաքացիներին գտնելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին այսօր քաղաքացիներ են մոլորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 20։21-ին։

Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ավտովթար-հրդեհ Երևանում. վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի

 

34
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Քոբայր, Հայաստան
Ըստ թեմայի
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցում
Կին վարորդը աղջկա է վրաերթի ենթարկել Երևանում
Заместитель командующего Армией Обороны Артур Саркисян во время брифинга Единого информационного центра (28 сентября 2020). Степанакерт

Ադրբեջանը շուրջ 500 կորուստ է ունեցել. ՊԲ հրամանատարի տեղակալ

0
(Թարմացված է 21:40 29.09.2020)
Մարտերի ընթացքում հայկական կողմը նույնպես կորուստներ ունի. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազորւյցի ընթացքում հայտնեց, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի ընդհանուր կորուստների թիվը 500-ից ավել է։ Նա նշեց, որ այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ։

«Ցավոք, մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ պաշտոնական տեղեկատվությամբ»։

Սարգսյանը հայտնեց, որ Արցախի օդային տարածքում նույնպես թուրքական F-16 կործանիչների կիրառում է գրանցվել։

«Արդեն դա չի կարելի անվանել առաջնագիծ, ամբողջությամբ ռազմաճակատի գիծ է, ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Այդ առաջնագիծը կարող է խորանալ և՛ դեպի մեր կողմ, և՛ դեպի հակառակորդի կողմ»,– ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Նրա խոսքով` Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կիրառում է «Գրադ», «Սմերչ»։ Դրանք հաստատված են, մնացած զինատեսակների կիրառում էլ կա, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։

Նորությունը թարմացվում է

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020