ԵՐԵՎԱՆ, 17 Հոկտեմբեր — Sputnik. Երեկ` հոկտեմբերի 16-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկի իր բնակարանում մոտ 40 տարեկան տղամարդ է ինքնասպան եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդը կախվել է իր ննջասենյակում։ Նրան գտել է մայրը, ահազանգել է շտապօգնություն։ Ժամանած խումբն արձանագրել է, որ տղամարդը մահացած է, տեղեկությունը փոխանցել են իրավապահներին։
Այս պահին տղամարդու ինքնասպանության պատճառների վերաբերյալ շրջանառվող որևէ հստակ վարկած չկա։ Իրավապահները պատճառները պարզելու համար քննություն են վարում։
Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել
Նշենք, որ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ինքնասպանություն ամենաշատը գործում են դեռահասներն ու 40-ն անց տղամարդիկ։ Հայաստանում մինչ օրս չկա ինքնասպանության կանխարգելման թեժ գծի ծառայություն։
Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները