Շտապօգնության ավտոմեքենա, արխիվային լուսանկար

Երևանի հյուրանոցներից մեկում մարդ է մահացել. դեպքը եղել է հարազատների ներկայությամբ

1287
(Թարմացված է 13:53 14.10.2019)
Շտապօգնության խումբը կանչով է մեկնել հյուրանոց և արձանագրել, որ կենվորներից մեկը մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ շտապօգնության խումբ է մեկնել Երևանում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոց։ Կանչի պատճառը եղել է հյուրանոցի կենվորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատացումը։ Խումբը արձանագրել է, որ լուսադեմին տղամարդն արդեն մահացած է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացածը 64 տարեկան էր և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Դեպքը կատարվել է նրա հարազատների ներկայությամբ։

Մարմինը տեղափոխվել է դիահերձարան։ Հյուրանոց են մեկնել նաև ոստիկանության ծառայողները, որոնք էլ մահվան պատճառները կպարզեն քննության ընթացքում՝ նշանակելով փորձաքննություններ։

Սարսափելի սպանության գործով նոր փաստեր են ի հայտ եկել. կասկածյալներից մեկը մյուսի քեռին է

Տղամարդու մահվան պատճառների մասին առայժմ շրջանառվող հստակ վարկած չկա։

Վրաերթ «Օջախ» ռեստորանի դիմաց. մահացածը հարսանիքից էր դուրս եկել

1287
թեգերը:
Ոստիկանություն, Հյուրանոց, Մահ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1936)
Ըստ թեմայի
Սպանության հերթական դեպքը. միջին տարիքի տղամարդը մահացել է Երևանում
Ամուսինները վիճել են Երևանում. վեճից հետո 2 տարեկան որդին հայտնվել է հիվանդանոցում
Վրաերթ Նժդեհի փողոցում. «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու