ՎՏԲ-Հայաստան բանկ

ՎՏԲ բանկի մասնաճյուղերից մեկը կրկին թալանել են

200
(Թարմացված է 18:03 11.10.2019)
Չարագործները կոտրել են վճարային տերմինալի երկաթյա դռնակը և հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորք մասնաճյուղը թալանել են։ Այս մասին հայտնում է samashyan.com–ը` նշելով, որ դեպքը գրանցվել է հոկտեմբերի 9-ին։

Ըստ կայքի` ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Վահե Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից 04:05-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղին պատկանող վճարային տերմինալի երկաթյա դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Վահե Պ.-ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորք մասնաճյուղի կառավարիչն է:

Հիշեցնենք` բանկի մասնաճյուղերից մեկում գողության դեպք էր գրանցվել նաև այս տարվա սեպտեմբերի 23-ին։

Իսկ հուլիսի 28-ին պայթեցնելով բացել էին «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ–ին պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

200
թեգերը:
Երևան, գողություն, Բանկ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2435)
Ըստ թեմայի
Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել
Արզնիում «հանաքը դանակ է դառել». 25–ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Սյունիքում երիտասարդը հոր զենքով կրակել է իրեն
Շտապօգնության մեքենա

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

102
(Թարմացված է 12:55 25.05.2020)
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը խոսել է շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանից Սյունիք Covid-19-ով հիվանդ պացիենտին տեղափոխող շտապօգնության մեքենայի վարորդի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը ստուգվել է։ Այն եղել է նորմայի սահմաններում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ մայիսի 24-ին Սյունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած «Mercedes E-200» մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները: Կայքը հայտնել էր, որ շտապօգնության մեքենայի վարորդը եղել է «ոչ սթափ» վիճակում։

«Խոսքը երևանյան շտապօգնության վարորդի մասին է։ Սակայն այնտեղ շատ հարցեր կան, որոնք պետք է պարզել։ Ամեն ինչ այնպես չէ, ինչպես հաղորդվում է»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ վարորդը հերթապահության նախորդ երեկո է ալկոհոլ օգտագործել։ Սակայն ղեկին նստելուց առաջ աշխատանքի վայրում նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը ստուգվել է։ Այն թույլատրելիի սահմաններում է եղել։

ՃՏՊ-ից հետո դեպքի վայր մեկնած շտապօգնության մեկ բրիգադի վարորդը նույնպես ստուգվել է. ցուցանիշները դարձյալ նորմայի սահմաններում են եղել։ Ստեփանյանը չի հասկանում՝ ինչու են տարբերվում իրենց ու Ճանապարհային ոստիկանության ցուցանիշները։

Ի՞նչ վիճակում են Էջմիածնում վրաերթի ենթարկված տատիկն ու թոռները

«Որ արյան մեջ նրանց նշածի չափ պրոմիլ լինի, վարորդը պետք է ղեկին նստելուց անմիջապես առաջ խմած լինի»,- նշեց ծառայության ղեկավարը։

Մյուս կողմից՝ նրա հետ բժիշկ է եղել, որի համար նույնպես ձեռնտու չէր ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի հետ այդքան հեռու ճանապարհ գնալ։ Վերջիվերջո, ՃՏՊ-ից հետո շտապօգնության մեքենան ի վիճակի է եղել Երևան վերադառնալ։

«Որոշ հարցեր կան, որոնց այժմ չեմ ուզում միանշանակ պատասխանել, քանի որ պետք է կապ հաստատեմ ավտոտեսուչների հետ ու հասկանամ՝ որտեղից են այդ թվերը։ Ու եթե նա ոչ սթափ է եղել, ապա ինչու են նրան թույլ տվել մեքենա վարել»,- ավելացրեց նա։

Իսկ թե ինչու՞ Covid-19-ով պացիենտին չեն տեղափոխել երևանյան հիվանդանոցներից մեկը, Ստեփանյանը նշեց, որ պացիենտը Գորիսից էր ու համապատասխան բուժում էր ստանում Երևանի հիվանդանոցում։ Սակայն նրա վիճակն լավացել է և նա կարող էր բուժումը տանը շարունակել՝ ամբուլատորիայի հսկողության ներքո։

«Նա այն հիվանդներից է, որոնք արդեն համապատասխան բուժում ստացել են հիվանդանոցում, վիճակը լավ է և արդեն կարող են տուն վերադառնալ և բուժումը շարունակել իրենց ամբուլատորիայի հսկողության ներքո։ Այդպիսի պացիենտների մեծ մասն արդեն տեղափոխվում է բնակության վայր», - պարզաբանեց Ստեփանյանը։

Ամփոփելով խոսքը՝ Ստեփանյանը հավաստիացրեց՝ Երևանի շտապօգնությունը պարզապես օգնել է։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 452-ով և դարձել 7113։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 մարդ, կատարվել է 50 397 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3145–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 87 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 6–ով) և մահվան 39 անուղղակի դեպք (+6): Հայաստանում մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել։

102
թեգերը:
շտապօգնություն, վարորդ, հիվանդանոց, կորոնավիրուս, վթար, Երևան, Գորիս, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2435)
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է
Խոշոր վթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Խոշոր վթար Երևանի մերձակայքում. բախվել են Գագիկ Ծառուկյանի «Maybach»-ն  ու «06»-ը
Խոշոր վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին․ կա 1 զոհ և 4 վիրավոր
«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն

Ի՞նչ վիճակում են Էջմիածնում վրաերթի ենթարկված տատիկն ու թոռները

80
(Թարմացված է 11:34 25.05.2020)
«Lexus»-ի վարորդը վրաերթի է ենթարկել տատիկին և երկու թոռներին, մեքենան թողել դեպքի վայրում ու փախել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Էջմիածնում վրաերթից տուժած կինը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց, թոռնիկներից մեկը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մյուսին տուն են ուղարկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Էջմիածնի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ուշ երեկոյան Էջմիածին քաղաքում «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Էջմիածնի բնակիչ 56-ամյա Կարինե Եղիազարյանին ու նրա թոռներին՝ 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին։

«Տատիկի մոտ եղել է բազմաբեկորային վնասվածք, ուղարկել ենք «Էրեբունի» հիվանդանոց: Երեխաներից մեկը՝ 4-ամյա Ռուզաննան, առանձնապես տուժած չէր, ուներ թեթև քերծված վերքեր, մյուսը՝ 5-ամյա Կարինեն, ուներ խորը պատռված վերքեր, որոնք այստեղ կարվել են, վերքերը` մշակվել: Բայց հետագա հետազոտությունների ու բուժման համար ուղարկվել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ տեղեկությունների` վրաերթ կատարած վարորդն իր ավտոմեքենան ու տուժածներին թողել է անօգնական վիճակում ու փախել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:

Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին նետվել է շենքի 4–րդ հարկից

80
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2435)
Ըստ թեմայի
Էջմիածնում ավտոմեքենա է այրվել․ կա 1 զոհ և 3 տուժած
Երևանում մեկ օրում 2 երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել
Ահասարսուռ դեպք Երևանում. տղամարդու գլուխը մնացել է մեքենայի սեղմակի տակ ու կտրվել
Ուղևորներ

Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից

0
(Թարմացված է 18:31 25.05.2020)
Ժամանող ուղևորների հարազատներին քաղավիացիայի կոմիտեն հորդորում է չգնալ օդանավակայան։ Բոլոր ժամանողները կուղեկցվեն ինքնամեկուսացման վայրեր:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին Հայաստանի քաղաքացիներին Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից Երևան տեղափոխելու համար երեք չվերթ կիրականացվի: Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը կիրականացնի «Բելավիա» ավիաընկերությունը (ժամանում դեպի Երևան` ժամը 02:45–ին, Երևանից մեկնում` ժամը 03:35–ին), Դամասկոս-Երևան չվերթը՝ «Cham Wings» ավիաընկերությունը (ժամանում` 00:05–ին), Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը՝ «Ural» ավիաընկերությունը (ժամանում` 19:30–ին):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ժամանած ուղևորներին կուղեկցի դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Իսկ ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում են չգնալ օդանավակայան։

Հիշեցնենք` ՀՀ պարետի որոշմամբ` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Հայաստան ժամանող ուղևորներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում: Նրանք տեղափոխվում են ինքնամեկուսացման իրենց նախընտրած վայրեր, որոնց հասցեները գրանցվում են հետագա վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

0
թեգերը:
թռիչք, չվերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Մինսկից և Մոսկվայից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան
Հայտնի է` երբ է կայանալու Երևան –Նովոսիբիրսկ –Եկատերինբուրգ թռիչքը. ովքեր կարող են մեկնել