Սյունիքի մարզ, արխիվային լուսանկար

Սյունիքում երիտասարդը հոր զենքով կրակել է իրեն

2503
(Թարմացված է 20:38 10.10.2019)
Երիտասարդը որոշել է կյանքին վերջ տալ, վերցրել է հոր հրացանն ու կրակել կրծքավանդակին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` այսօր հրազենային վնասվածքով Կապանի հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, որը բնակվում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում։

Ըստ մարզում շրջանառվող որոշ տեղեկությունների` երիտասարդը հոր հրացանով կրակել է իր կրծքավանդակին` կյանքին վերջ տալու համար։

Դեպքից անմիջապես հետո նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Դանակահարություն Մալաթիայում. երկու երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց

Իրավապահները պարզում են պատճառները, թե ինչու է երիտասարդը դիմել այդ ծայրահեղ քայլին։ Նոր մանրամասների դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

«Հայաստան» առողջարանի տարածքում տղամարդ է կախվել

2503
թեգերը:
Երիտասարդ, կրակոց, Զենք, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1801)
Ըստ թեմայի
Սարսափելի վթար Արմավիրի մարզում. մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է
Սպանություն Երևանում. զոհը երիտասարդ տղա է
Վեճ և քաշքշուկ երիտասարդների միջև. տղան թալանել է աղջկան, աղջիկն էլ դիմել է իրավապահներին