Հիվանդանոց

Դանակահարություն Մալաթիայում. երկու երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց

186
(Թարմացված է 13:10 10.10.2019)
Երիտասարդների կյանքը հաջողվել է փրկել, սակայն նրանք ի վիճակի չեն եղել կատարվածի մասին իրավապահներին տեղեկություններ հաղորդել։

 

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանում գիշերը հերթական հանցագործությունն է կատարվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դանակահարված վիճակում «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացվել է երկու երիտասարդ։ Տղաների մարմնի տարբեր հատվածներում դանակի հարվածներ են հասցված եղել։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։

Հիվանդանոց են այցելել մեծ թվով իրավապահներ։

Վիրավորներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին իրավապահներին տեղեկություն տալ։ Հայտնի է միայն, որ դանակահարությունը տեղի է ունեցել Մալաթիայում գտնվող փողոցներից մեկում։

Դեպքի մանրամասները պարզվում են։

«Հայաստան» առողջարանի տարածքում տղամարդ է կախվել

 

186
թեգերը:
Ոստիկանություն, վիրահատություն, Երիտասարդ, բժիշկ, հիվանդանոց, դանակահարություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1833)
Ըստ թեմայի
Սպանություն Երևանում. զոհը երիտասարդ տղա է
Աբովյանում Toyota Land Cruiser-ի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջը
Ահազանգ. Գյումրու թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին. լուսանկարներ
Սարսափելի վթար Արմավիրի մարզում. մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է