Վթարված մոտոցիկլ. արխիվային լուսանկար

Սարսափելի վթար Արմավիրի մարզում. մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է

255
(Թարմացված է 07:43 10.10.2019)
Մոտոցիկլի 57-ամյա վարորդին տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն նա արդեն մահացած է եղել։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Նորապատ գյուղի փողոցներից մեկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի մարդատար ավտոմեքենան և խորհրդային արտադրության «ԻԺ» մոդելի մոտոցիկլետը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտոցիկլետի 57-ամյա վարորդը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն նա արդեն մահացած է եղել։ Նա ապրում էր Նորապատ գյուղում։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ մարդատարի վարորդը նույնպես Նորապատից է։ Նա չի լքել դեպքի վայրը, նույնիսկ օգնել է տուժածին հիվանդանոց հասցնել։

Ողբերգական դեպք Արմավիրում. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։

255
թեգերը:
Մահ, վարորդ, վթար, մոտոցիկլետ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1836)
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. մոտոցիկլավարի դին հայտնաբերել են ձորում
Ի՞նչ վիճակում է Երևանի կենտրոնում սարսափելի վթարից տուժած մոտոցիկլավարը
Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մոտոցիկլետները վթարի են ենթարկվել. լուսանկարներ
Ողբերգական դեպք Տավուշում. տղամարդը մոտոցիկլով գլխիվայր շրջվել է ու տեղում մահացել