Սևանի ճանապարհը. արխիվային լուսանկար

Volkswagen-ը մետաղի ջարդոնի է վերածել բնության գրկում հանգստացող 3 եղբոր մեքենաները

297
(Թարմացված է 23:09 07.10.2019)
Երեք եղբայրների պատկանող Peugeot-ը ու Nissan-ն ու Opel-ը վերածվել են մետաղե ջարդոնի։ Վնասը միայն նյութական է։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Այսօր, ժամը 18:00-ի սահմանում Volkswagen մակնիշի 14 ՏՍ 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է 3 եղբոր մեքենաներին, որոնք իրենց ընտանիքներով բնության գրկում հանգստանալիս են եղել, գրում է shamshyan.com-ը։

«Volkswagen մակնիշի 14 ՏՍ 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածումդուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Peugeot մակնիշի 35 VQ 323 համարանիշի ավտոմեքենային, և Nissan մակնիշի 35 DC 102 համարանիշի ավտոմեքենային: Nissan-ն էլ առաջ ընթանալով, բախվել է Opel մակնիշի 32 ՏՍ 872 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Peugeot-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ»,–գրում է կայքը։

Խոշոր վթար «Դալմա Գարդեն մոլի» մոտ. բախվել է 4 մեքենա, տուժածների թվում երեխաներ կան

Աղբյուրի տվյալներով` վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, որը բախվել է թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին։

Բարեբախտաբար, կայանված ավտոմեքենաներում քաղաքացիներ չեն եղել, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան:

297
թեգերը:
ավտոմեքենա, Սևան, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)
Ըստ թեմայի
Ճանապարհատրասպորտային պատահարների թիվն ավելացել է. ՃՈ պետը հայտնեց, թե ինչու
Պատահար Երևանում. Nissan March-ը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու
Պատահար Իսակովի պողոտայում. կան տուժածներ