Պայթուն

Պայթյուններ «Օկտոբերֆեստ» փառատոնի ժամանակ. կան տուժածներ. տեսանյութ

50
(Թարմացված է 13:39 06.10.2019)
Լոս Անջելեսի մերձակայքում նշվող Գարեջրի հայտնի փառատոնի՝ «Օկտոբերֆեստի» տոնակատարության ժամանակ պայթել է տրանսֆորմատորը:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik.  Ամերիկյան Հանթինգտոն  Բիչ քաղաքում (Կալիֆորնիա) տեղի ունեցած  պայթյունի հետևանքով 4 անձ է տուժել: «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնի ժամանակ պայթել է տրանսֆորմատորը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NBC հեռուստաալիքին։

Քաղաքի հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է այն պահին, երբ դեպքի վայր ժամանած հրշեջների հաշվարկն իջել է ստորգետնյա  նկուղ, որտեղ տեղակայված է եղել այրվող տրանսֆորմատորը: Երկու հրշեջ և երկու քաղաքացի թեթև վնասվածքներ են ստացել:

Ապարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Փառատոնի մասնակիցները տարհանվել են:

KTLA հեռուստաալիքը,  նշում է, որ ականատեսների խոսքով` իրար հետևից 3 ուժգին պայթյուն է որոտացել:

Ինչպես են պայթում աստղերը. հայ աստղագետն ուսումնասիրում է «բուռն տիեզերական ծերությունը»

Համացանցում հայտնվել է նաև պայթյունի տեսագրությունը:

50
թեգերը:
Վիրավոր, պայթյուն, Լոս Անջելես
Ըստ թեմայի
Լոռու մարզում 5 մարդ թունավորվել են գետնասնկից. երկուսը երեխաներ են
Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում
Ողբերգական վթար Արմավիրում. 35-ամյա վարորդը տեղում մահացել է
Հայտնի ռեժիսոր Սարգիս Միքայելյանը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջը