հիվանդանոց

Երևանում հնդիկ երիտասարդի են ծեծել

199
(Թարմացված է 11:31 05.10.2019)
Հիվանդանոց տեղափոխված երիտասարդը հայտնել է, որ ընկել է բարձր տեղից, բայց պարզվել է, որ ստում է։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է ազգությամբ հնդիկ մի երիտասարդ։ Բժիշկները ախտորոշել են պոլիտրավմա։

Ըստ որոշ լուրերի` նա հիվանդանոցում հայտնել է, որ բարձր տեղից ընկել է, սակայն բուժհաստատություն եկած ոստիկանները պարզել են հակառակը։

Երևանի կենտրոնում 2 երիտասարդի են դանակահարել

Ըստ խոսակցությունների` նրան մետաղե ձողով ծեծել է նրա` դարձյալ ազգությամբ հնդիկ մեկ այլ երիտասարդ։ Մեզ չհաջողվեց պարզել` ինչն է եղել միջադեպի պատճառը։ Կատարվածի մանրամասները ճշտում են իրավապահները։

Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության

199
թեգերը:
հիվանդանոց, հնդիկ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1942)
Ըստ թեմայի
Եղեգնաձորում կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը
Կոտայքի մարզում 20-ամյա երիտասարդ է դանակահարվել. տղայի վիճակը ծանր է
Ծեծկռտուք Ուռուցքաբանականում. տնօրենի պաշտոնակատարը կոտրել է աշխատակցի քիթը