Сотрудники правоохранительных органов в Ереване

Երեք անձ մեքենայով հետապնդել են 24-ամյա երիտասարդին, կրակոցներ արձակել ու ծեծել

480
(Թարմացված է 16:18 30.09.2019)
Ոստիկաններին հաջողվել է պարզել երիտասարդին հետապնդող անձանց ինքնությունը։ Նրանցից երկուսն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն։

ԵՐԵՎԱն, 30 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղից դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ գնալիս, Նորաշեն գյուղի բնակիչներ՝ ոմն Հենդոն` որդու հետ, ոմն Գերասը, հետապնդել են Արզական գյուղի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թ.-ին, կրակոցներ են արձակել, իսկ այնուհետև, հասնելով Հովհաննես Թ.-ին, իրենց ավտոմեքենայով հարվածել են նրա վարած BMW մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով մեքենան կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ըստ ստացված օպերատիվ տվյալների`դրանից հետո վերջիններս կողաշրջված ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Թ.-ին և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ Հենդոն Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Հենրիկ Կ.-ն է, Գերասը՝ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Բ.-ն, իսկ Հենդոյի որդին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արտակ Կ.-ն:

Արտակ Կ.-ն և Գերասիմ Բ.-ն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին:

Ոստիկանները պարզել են նաև հետապնդող և հետապնդվող ավտոմեքենաների մակնիշներն ու համարանիշները։

Վթար Նոր Խարբերդի ամառանոցների մոտ. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հենրիկ Կ.-ին և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Երևանում 24–ամյա երիտասարդի են դանակահարել

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

480
թեգերը:
ավտոմեքենա, Երիտասարդ, Ոստիկանություն, հայեր, հայ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1917)
Ըստ թեմայի
Արտենիում ՊՆ բեռնատարների մասնակցությամբ խոշոր ավտովթարի դեպքով քրգործ է հարուցվել
Արմավիր - Արտենի ճանապարհին ավտոբուսը բախվել է ԿԱՄԱԶ-ին. կա զոհ և 10 վիրավոր
Գյումրիում տղամարդու դի է հայտնաբերվել, դեմքը` հոշոտված
Վթար Նոր Խարբերդի ամառանոցների մոտ. երիտասարդ վարորդը տեղում մահացել է