Հիվանդանոց

Սպանության փորձ Վանաձորում. հրազենային վիրավորում ստացած երիտասարդը հիվանդանոցում է

188
(Թարմացված է 14:27 20.09.2019)
Երիտասարդը Երևանի բնակիչ է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա դեպքի մասին տեղյակ պահել իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժինը հաղորդում է ստացել, որ գլխի հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի հագուստի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 28-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գորկու փողոցում անհայտ անձի կողմից որսորդական հրացանից արձակած կրակոցներից»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Իրավապահները դեպքի վայրում հայնտաբերել են որսորդական հրացանի փամփուշտի 3 պարկուճ և պարկուճի 1 խցան:

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նույն օրը` ժամը 11.50-ի սահմաններում, Գորկու փողոցում երիտասարդի վրա «Չերչիլ» տիպի որսորդական հրացանից կրակել է Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակիչ:

Ողբերգական վթար Հայաստանում. մեքենաները ճակատ-ճակատի են բախվել են. կա 1 զոհ, 4 վիրավոր

Որսորդական հրացանը հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ 31-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն:

188
թեգերը:
Շուկա, հիվանդանոց, Երիտասարդ, Վանաձոր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1906)
Ըստ թեմայի
Վթար Իսակովի պողոտայում. վարորդի վիճակը ծանր է
Արտակարգ պատահար Կիևում. տղամարդը սպառնում է պայթեցնել Մետրոյի կամուրջը. տեսանյութ
Երևանում անհայտ մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը և փախել
Վիճաբանություն դասընկերների միջև. բժիշկները 12-ամյա տղայի փայծաղը հեռացրել են