Ոստիկանություն

Երևանում տղամարդը դանակահարել է կնոջն ու հարևանին

215
(Թարմացված է 16:34 14.09.2019)
Տուժողները կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց և այնպիսի վիճակում են եղել, որ չեն կարողացել պատմել դեպքի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Այսօր կեսգիշերն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում 31–ամյա ամուսինը դանակահարել է կնոջն ու 44-ամյա հարևանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Տուժողները կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Հարուցվել է քրեական գործ:

Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված 33–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Տղամարդը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Արմավիրի մարզում սկեսրայրը դանակով հարվածել է հարսին

 

215
թեգերը:
դանակահարություն, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2528)
Ըստ թեմայի
Զիփլայնով թռչելիս երիտասարդ զույգը կոտրվածքներ է ստացել. ինչ է տեղի ունեցել
Երևանում 26–ամյա աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին և դեղահաբեր է խմել
Նախկին փեսան դանակահարել է աներոջը. տուժածը հիվանդանոցում մահացել է
Эвакуация из ТЦ Dalma Garden Mall в связи с информацией о заложенной внутри здания бомбе (6 июля 2020). Еревaн

«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի

408
(Թարմացված է 15:42 06.07.2020)
Երևանյան երկու առևտրի կենտրոնների մասին ԱԻՆ-ն այսօր ռումբերի տեղադրման ահազանգեր է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 6-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այս պահին առևտրի կենտրոնից քաղաքացիներին տարհանում են: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության ծառայությունը:

Նշենք, որ այս պահին տարհանման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

408
թեգերը:
ահազանգ, Դալմա գարդեն մոլ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2528)
Ըստ թեմայի
Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին
Մեգա մոլ

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

102
(Թարմացված է 15:21 06.07.2020)
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել է հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

102
թեգերը:
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ական, ռումբ, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2528)
Ըստ թեմայի
Հայ սակրավորներն ավելի քան 200 պայթուցիկ նյութ են վնասազերծել Հալեպում
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 64 տարեկան է
55 կիլոգրամ թմրանյութ. Ռուսաստանի ԱԴԾ-ն առաքիչների է ձերբակալել
Անդրեյ Պյատախին

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

0
(Թարմացված է 13:03 07.07.2020)
Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու են վատ ընկերության գործերը հայաստանյան շուկայում:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Beeline–ը հայաստանյան շուկայում աշխատում է շահույթով, որը, սակայն, անընդհատ նվազում է: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Beeline ապրանքանիշի սեփականատեր, «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով` իր խնդիրների մեծ մասն ընկերությունը լուծում է, բայց տեղական շուկայում աշխատելն օրեցօր ավելի է դժվարանում: Մեկ բաժանորդից ստացվող եկամուտն ավանդաբար ցածր է ու շարունակում է նվազել:

«Անդառնալիորեն նվազում է ձայնային ծառայություններից օգտվողների թիվը, դրանց փոխարեն բաժանորդները նախընտրում են ինտերնետ զանգեր կատարել, հատկապես՝ արտասահման զանգելու դեպքում: Դա վատ նշան է, բայց սա հատուկ է այսօր բոլոր շուկաներին»,- ասաց Պյատախինը:

«Վեոն Արմենիայի» նկատմամբ ընկերությունների հետաքրքրությունը, տնօրենի խոսքով, հիմնականում պայմանավորված է կաբելային կապի առկայությամբ, ինչը բավական հեշտացնում է 5G կապ ստեղծելու հնարավորությունը: Հարցին, թե ինչու ընկերությունն ինքը չի օգտվում այդ հնարավորությունից, այլ որոշել է վաճառել այն ուրիշին, Պյատախինը նշեց, որ այդ հարցը որոշվել է ընկերության՝ Ամստերդամում գտնվող գլխադասային գրասենյակում:

Իսկ իր ապագա ծրագրերի, Հայաստանում մնալ-չմնալու ու այլ ընկերություն տեղափոխվելու մասին հարցերին Անդրեյ Պյատախինը պատասխանեց կարճ, բայց հայերենով.

«Միայն Աստված գիտի»:

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու շուրջ։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը և հիմնադրեցին «Թիմ» ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «ՎԵՈՆ»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր Ucom (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։

Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ucom-ի մենեջեր են նշանակելու «Վեոն Արմենիայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։

0
թեգերը:
բջջային, Հայաստան, UCom ընկերությունը, Beeline Armenia
Ըստ թեմայի
Beeline-ը վերականգնել է տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորությունը
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են