Շտապօգնության մեքենա

Երևանում 26–ամյա աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին և դեղահաբեր է խմել

149
(Թարմացված է 19:27 11.09.2019)
Բժիշկներին հաջողվել է փրկել ինքնասպանության փորձ կատարած աղջկա կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Երեկ Երևանում 26–ամյա աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ և դեղահաբեր խմել։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով`  բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված աղջկա կյանքը։

Երևանում ապրող աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի համար էլ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ շրջանառվող լուրերի՝ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել իրենց տնից։

Թե ինչու է երիտասարդ աղջիկը նման քայլի դիմել, դեռ հստակ պատճառ չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

149
թեգերը:
բժիշկ, Ոստիկանություն, շտապօգնություն, Դեղ, ինքնասպանության փորձ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1696)
Ըստ թեմայի
Արտառոց դեպք Արմավիրում. կրակոց է հնչել, թիրախում է «հայտնվել» կինը
Կուտական գյուղում կորած 15–ամյա աղջկան մահացած են հայտնաբերել
Գյումրիում ռուս զինծառայող է մահացել
Երիտասարդ տղամարդը կախվել է վարձով տան խոհանոցում. նրան այդ վիճակում կինն է գտել