102-րդ ռազմակայան

Գյումրիում ռուս զինծառայող է մահացել

399
(Թարմացված է 16:14 11.09.2019)
Ռուս զինծառայողի մահվան որոշ մանրամասներ հայտնի են դարձել Sputnik Արմենիային։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող է մահացել։

Shamshyan.com կայքը հայտնում է, որ նրան գտել են բնակարաններից մեկում, և նրա մարմնի վրա քերծվածքներ են եղել։ Կայքը նշել է նաև զինվորի անունը` Ալեքսանդր Բաբուշկին։

Հավաստի աղբյուրները Sputnik Արմենիային տեղեկացրին, որ զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է ծառայակցի ներկայությամբ, ավելի ուշ նա մահացել է շտապօգնության մեքենայում։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ զինծառայողը հանկարծամահ է եղել հիվանդության հետևանքով։ Ներկա պահին հանգամանքները պարզվում են։ Ռազմակայանի հրամանատարությունը վերահսկում է իրավիճակը, և ոչ մի քրեական ենթատեքստ չի դիտարկվում։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել։ Նախապատրաստվում են նյութեր։ Կատարվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, անցկացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ, դեպքը վարում է Շիրակի մարզի քննչական վարչությունը։

399
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Գյումրիում ռուսական ռազմակայանի գոյությունը կասկածի տակ չի դրվում․ Մնացականյան
ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղը նոր ջրագիծ ունի
Գյումրիում ավարտվել է 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործի նախաքննությունը