Հրշեջներ, արխիվային լուսանկար

Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. հյուրերն ու աշխատակիցները տարհանվել են

37
(Թարմացված է 10:43 11.09.2019)
Երևանյան հյուրանոցներից մեկում բռնկած հրդեհի ահազանգով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Երևանում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում հրդեհ է բռնկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«911» ծառայությունը ժամը 06:54-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող հյուրանոցում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 մարտական հաշվարկ։

Ողբերգական դեպք Կոտայքում. երիտասարդ տղամարդն էլեկտրահարվել է ու մահացել

Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը (լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:

Հյուրանոցի 19 սենյակներից տարհանվել են 38 հյուր և 8 աշխատակից. տուժածներ չկան:

Արտառոց դեպք Երևանում. կին դատապարտյալն ածելիի շեղբեր է կուլ տվել Շենգավիթի դատարանում

37
թեգերը:
Հյուրանոց, հրդեհ, Հայաստան
Ըստ թեմայի
Շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել վարորդին, ապա բախվել նրա մեքենային
Երիտասարդ տղամարդը կախվել է վարձով տան խոհանոցում. նրան այդ վիճակում կինն է գտել
Ողբերգական ավտովթար Սևանի ճանապարհին. վարձույթով վերցրած BMW X5-ը վերածվել է մոխրակույտի