Շտապօգնության ավտոմեքենա. արխիվային լուսանկար

Շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել վարորդին, ապա բախվել նրա մեքենային

97
(Թարմացված է 12:21 10.09.2019)
06-ի վարորդը չի հասցրել փոխել անվադողը. նրան հիվանդանոց են տեղափոխել, մեքենան՝ վարպետի մոտ:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան կանչով մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնի և տեղափոխել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին: Ժամը 20:40-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին կանչով դեպքի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 35 PD 369 համարանիշի ավտոմեքենային:

Արտառոց դեպք Աշտարակում. մահացածի հարազատը հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 06-ի վարորդն է եղել: Նա ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում և փորձել վնասված անվադողը փոխել:

Հայաստանում շտապօգնության մեքենա է շրջվել, կան տուժածներ

97
թեգերը:
ավտոմեքենա, շտապօգնություն, հիվանդանոց, վարորդ, տղամարդ, վթար, Վրաերթ, Գեղարքունիքի մարզ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1715)
Ըստ թեմայի
Վրաերթ` «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին. 12–ամյա աղջիկը տեղում մահացել է
Վրաերթ Լոռու մարզում. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Վրաերթ Արմավիրում. քույր ու եղբայր ՌԴ քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել
Ողբերգական վրաերթ Երևան-Սևան ավտոճանապարհին. հետիոտնը տեղում մահացել է