Վերելակի հորան

Արծվաբերդի ձեռնոցի գործարանի 19-ամյա աշխատակիցն ընկել է վերելակի հորանը

52
(Թարմացված է 16:13 06.09.2019)
Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, «911» ծառայությունն ահազանգը ստացել է սեպտեմբերի 6-ին, ժամը 13:04-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 2000 թ.-ին ծնված Սամվել Վ.-ն ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

52
թեգերը:
հիվանդանոց, Երիտասարդ, գործարան, վերելակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2233)
Ըստ թեմայի
Արտառոց դեպք Երևանում. տղամարդը որոշել է պայթուցիկով վախեցնել ու հայտնվել է հիվանդանոցում
Շիրակի մարզում կինն ամուսնու դին գտել է անասնագոմում կախված
Հայաստանի որոշ ՔԿՀ–ներում անհնազանդության դրսևորումներ են եղել. նախարար