ՀՀ ոստիկանություն

Կոտրել են «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը և գումար հափշտակել

28
(Թարմացված է 19:41 05.09.2019)
Կողոպուտի հեղինակները Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, որի հետևանքով վթար է տեղի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 03:00-05:00-ն ընկած

ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորագավիթ թաղամասում գործող «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը, և մտել ալյուրի վաճառքի սրահ, կոտրել ներսում գտնվող չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել պահարանի մեջ եղած գումարը, այնուհետև Mercedes մակնիշի 34 XZ 437 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
ժամը 06:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածքում վթարված ավտոմեքենաներ կան:

Երևանում 35-ամյա կինն ինքնասպանության փորձ է արել

Ըստ լուրերի՝ փախուստի ընթացքում Mercedes-ը հարվածել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային, որից հետո Volkswagen-ը հետապնդել է նրան, իսկ նա մտել է Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածք՝ մեքենան թողել այնտեղ և փախուստի դիմել:

Սարսափելի դեպք Բրյուսովի փողոցում. բնակարաններից մեկում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

28
թեգերը:
ավտոմեքենա, գողություն, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1816)
Ըստ թեմայի
Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վրաերթի ենթարկված 11–ամյա աղջկա կյանքը
Կրակոցներ Արմավիրում. հոլովվում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը
Երևանում աղջկա են փախցրել. ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին. տեսանյութ
Արնանման հետքեր, պարկուճներ. Մալաթիա-Սեբաստիայի կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել
Էդուարդ Հովհաննիսյանի նկարահանող խմբի վրա կրակ են բացել Կաբարդա-Բալկարիայում