ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության ավտոմեքենա

«18+» ակումբի հաճախորդները իրար ծեծել են, դիմելաձևը դուր չի եկել

145
(Թարմացված է 21:52 01.09.2019)
Ակումբում ծագած լեզվակռիվն ավարտվել է ծեծկռտուքով: Ոստիկանները մասնակիցներին բերման են ենթարկել:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. «18+» կարաոկե ակումբի մոտ անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի գիշերը` ժամը 04:00-ի սահմաններում։ 

Ահազանգի հետքերով Տերյան փողոց մեկնած ոստիկանները բերման են ենթարկել ծածկռտուքի մասնակից Երևան քաղաքի բնակիչներ 28-ամյա Հրայր Հարությունյանին, որն աչքի շրջանում վնասվածք է ունեցել,  20-ամյա Ռազմիկ Միքայելյանին, որի թևերի վրա եղել են արյունոտված վերքեր և 31-ամյա Արտակ Սախոյանին:
Ոստիկանները պարզել են, որ Հարությունյանի և Սախոյանի միջև դիմելաձևի պատճառով առաջացած լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի:

Վիճաբանություն Խնձորեսկում. 20-ամյա երիտասարդը դանակի երեք հարված է հասցրել ընկերոջը

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով` հիշյալ անձինք հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալ:

145
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, վեճ, Ծեծկռտուք, հայեր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2011)
Ըստ թեմայի
Վեճ և կրակոց` Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Դանակահարություն Երևանում. 30–ամյա տղամարդը վնասվածք է ստացել որովայնի շրջանում
Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. նույն ընտանիքից երեք մարդու բերման են ենթարկել