Վրաստանի շտապօգնությւոն

Վթարի է ենթարկվել Երևան-Բաթում միկրոավտոբուսը. կան զոհեր և տուժածներ

889
(Թարմացված է 11:58 31.08.2019)
Միկրոավտոբուսը բախվել է հանդիպակաց դուրս եկած բեռնատարին:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի-Sputnik. Երևանից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսն այս գիշեր ավտովթարի է ենթարկվել: Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները` նախնական տվյալներով` 17 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։ ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Ինչպես հաղորդում է սոցցանցի օգտատերերից մեկը՝ բախման հետևանքով միկրոավտոբուսը շրջվել է:

Shantnews.am-ի տեղեկություններով` միկրոավտոբուսը բախվել է վրացական պետհամարանիշերով Ֆորդ Տրանզիտ բեռնատարին, որը դուրս էր եկել հանդիպակաց ճանապարհ: Հաղորդվում է, որ ավտովթարի հետևանքով երկու կին տեղում մահացել են: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

 

 

889
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ավտոբուս, ավտովթար, հայ, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2249)
Ըստ թեմայի
Ավտովթարի հետևանքով զինվոր է տուժել. վնասվածքները լուրջ չեն
Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել
Չելյաբինսկի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայեր են տուժել