Հիվանդանոց

Աբովյան քաղաքում 2 անչափահաս հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց

381
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Կոտայքում 2 անչափահաս երիտասարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 պատանի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Ա. Ա.-ն և 16-ամյա Ն. Ա.-ն: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում

Նախկին ԱԱԾ աշխատակցի դին հայտնաբերվել է Երևանի բնակարաններից մեկում

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 17-ամյա Է. Ղ.-ն իրենց տան այգում իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով (ՏԻՐ) խնձորենու ծառին կրակելու նպատակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար կրակոցները դիպել են Ա. Ա-ին և Ն. Ա.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը:

381
թեգերը:
Վիրավոր, հիվանդանոց, Անչափահաս, կրակոց, Կոտայք, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1936)
Ըստ թեմայի
Ինչպես է այրվում «Մալաթիա մոլն» ու ինչպես են փրկարարները մարում կրակը. կադրեր դրոնից