ՊԱյթյուն Քաբուլում

Պայթյուն Քաբուլում. 15 մարդ մահացել է, 145-ը` վիրավորվել

32
(Թարմացված է 15:59 07.08.2019)
Պայթյունից առաջացած ծուխը տարածվել է քաղաքի արևմտյան հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Քաբուլում ոստիկանության շենքի մոտ կայանած  ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, 145-ը` վիրավորվել։ Այս  մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Tolo News հեռուստաալիքին։

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը։

Պայթյունից առաջացած ծուխը տարածվել է քաղաքի արևմտյան հատվածում։

«Թալիբանը» հայտնել է, որ իր մահապարտներից մեկը գրոհել է «հավաքագրման կենտրոնը»։

Պայթյուն Քաբուլի մզկիթում. մահացել է հոգևոր առաջնորդը, կան տուժածներ

Նախնական տվյալներով` պայթյունի թիրախը մայրաքաղաքի թաղամասերից մեկի ոստիկանական  վարչությունն էր։

32
թեգերը:
Ահաբեկչություն, ավտոմեքենա, պայթյուն, Քաբուլ
Ըստ թեմայի
Պայթյուն Քաբուլի մզկիթում. մահացել է հոգևոր առաջնորդը, կան տուժածներ
Սիրիայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է հարյուրի
Պայթյուն Քաբուլում. զոհերի թվում 7 լրագրող կա