Զինվորական հագուստ

Սահմանին կրկին վիրավոր ունենք. զինծառայողին Երևան են տեղափոխում

484
(Թարմացված է 14:54 29.07.2019)
Զինծառայողին տեղափոխում են Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ։

ԵՐԵՎԱՆ, 29 Հուլիս — Sputnik. Հուլիսի 28-ին ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:

«Պայմանագրային զինծառայող Վլադիմիր Օսիպյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցների հետևանքով։ Նա հրազենային վնասվածք է ստացել ձախ արմնկային շրջանում։ Զինծառայողի առողջական բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Զինծառայողին տեղափոխում են Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ։

Նոյեմբերյանի ԲԿ–ից տեղեկացրին նաև, որ տղան Նոյեմբերյանի բնակիչ է, Զորական գյուղից։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Իսկ հուլիսի 27–ին ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, վիրավորվել էր մարտական հերթապահություն իրականացնող մեկ այլ զինծառայող։

484
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Հայաստան
Ըստ թեմայի
Մահացած զինծառայող Վոլոդյան 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. նոր մանրամասներ
Զինծառայողի մահվան քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը
Զոհված զինծառայողների տասնյակ ընտանիքներ դուրս են մնացել տուն ստանալու ցուցակից. Մարոզյան
Հայաստանում զոհված զինծառայողը 1.5 տարի առաջ էր ՌԴ–ից վերադարձել. մանրամասներ