Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին

Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից երեքի վիճակը դեռ ծանր է

76
(Թարմացված է 20:06 11.07.2019)
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող տուժածների վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում`Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին Արարատի մարզում երեք ավտոմեքենա էր բախվել: Վթարի հետևանքով մահացել էր 6 անձ, 11-ը` տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Տուժածներից ևս մեկը` 20–ամյա մի աղջիկ, մահացավ։

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Կինն այրվել է ամուսնու աչքի առաջ. ովքեր են Արարատի ավտովթարից մահացածները. մանրամասներ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնւմ բուժում ստացող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց էին բախվել երկու մարդատար ավտոմեքենա և Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել էին, «Գազելը» վերածվել էր մոխրակույտի։ «Տոյոտայի» վարորդը կալանավորվել է։

76
թեգերը:
ավտովթար, վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1442)
Ըստ թեմայի
Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից երեքի վիճակը դեռ ծանր է
Արտառոց դեպք Սյունիքում. աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում
Գազային «դավադրություն» և իրական պատճառներ. ինչո՞ւ էր Հայաստանում «թռչկոտում» լույսը
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Սուրմալուի» սեփականատերերից մեկը