Երևան

Արտառոց դեպք Երևանում. կրակոցներ` ուրախության առիթով

837
(Թարմացված է 10:08 11.07.2019)
Փողոցի բնակիչները, կրակոցների ձայնից անհանգստացած ու վրդովված, տներից դուրս են եկել։ Նրանցից մեկն ահազանգել է ոստիկանություն։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում երեկ` հուլիսի 10–ի կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում։

Նախնական վարկածով` որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Կրակոցները հնչել են, այսպես ասած, ուրախության առիթով։ Խնջույքի հրավիրված երիտասարդներից մեկն, ի նշան ուրախության, ատրճանակով 3-ից 4 անգամ կրակել է օդ։

Փողոցի բնակիչները, կրակոցների ձայնից անհանգստացած ու վրդովված, տներից դուրս են եկել։ Նրանցից մեկն ահազանգել է ոստիկանություն։  Ոստիկաններն արագ հայտնաբերել են կրակոցներ արձակածին ու բերման ենթարկել։ Մեր տեղեկություններով՝ նա ապրում է մայրաքաղաքում, 21 տարեկան է։

837
թեգերը:
Ոստիկանություն, կրակոց, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1417)
Ըստ թեմայի
Դանակահարություն Երևանում. արնաշաղախ տղան հիվանդանոց է տեղափոխվել
Հայաստանում գրանցված ՃՏՊ–ների վիճակագրությունը
Արարատի ողբերգական վթարից տուժած 20 տարեկան աղջիկը մահացել է