Երևան

Երևանում բարձրահարկ շենքից ընկած 27-ամյա աղջիկը տեղում մահացել է

2009
(Թարմացված է 21:51 10.07.2019)
27–ամյա աղջկա մահն ինքնասպանությո՞ւն է, թե՞ անզգուշության հետևանք` կպարզեն իրավապահ մարմինները։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի շենքերից մեկից ընկած աղջիկը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոնդ Զարգարյանը։ Հարցին, թե տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է, թե՞ անզգուշության հետևանք` Զարգարյանը պատասխանեց, որ այս պահին աշխատանքներ են կատարվում դեպքի մանրամասները պարզելու համար։

Մեր տեղեկություններով`ոստիկաններն արդեն հաջողվել է պարզել Նարեկացի 44 շենքի բակում հայտնաբերված մահացած աղջկա ինքնությունը։ 27-ամյա աղջիկը ապրում էր Ավանի Իսահակյան թաղամասում մոր և խորթ հոր հետ։ Առավոտյան 44-րդ շենքի երկու բնակիչ աշխատանքի գնալիս են եղել, երբ աղջիկը վերևից ընկել է իրենց մոտ։ Անմիջապես ահազանգել են 1-03: Ժամանած շտապօգնության խումբն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Թաղամասում խոսում են, որ նրա մոտ վերջերս հոգեկան շեղումներ են նկատվել։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ է ընկել:

Հիշեցնենք, որ ԱԻՆ–ը հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` աղջիկը մոտ 13 տարեկան է։

2009
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ինքնասպանություն, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2540)
Ըստ թեմայի
Շիրակում 42-ամյա տղամարդը կտրել է կոկորդը. սա ինքնասպանության առաջին փորձը չէ՞
Երևանում երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ է կանխվել
Դանակով կտրել է ձեռքի երակները. Երևանում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը
Հիվանդանոց

Ողբերգական դեպք Երևանում․ վրաերթի հետևանքով 3 տարեկան փոքրիկ է մահացել

7
(Թարմացված է 21:41 09.07.2020)
Դեպքը տեղի է ունեցել Վահագնի թաղամասում։ Երեխային հիվանդանոց է տեղափոխել նրան վրաերթի ենթարկած վարորդը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Երևանի Վահագնի թաղամասում 3-ամյա երեխան վրաերթի զոհ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային, ապա նրան «Արմենիա» ԲԿ է տեղափոխել։

Սարսափելի դեպք Մինսկում. տղամարդը պատուհանից նետել է երեխային և շանը, ապա ինքը նետվել

Փոքրիկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։

Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել

7
թեգերը:
Վրաերթ, երեխա, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2540)
Ըստ թեմայի
Հայաստանում Կավասակիի ևս մեկ դեպք է գրանցվել. երեխան 9 տարեկան է
Գորիսում 5-ամյա երեխան ընկել է երկրորդ հարկից․ նրան ուղղաթիռով Երևան են տեղափոխել
Թալինում ավտոմեքենան գլորվել է ձորը. 1 տարեկան երեխայի վիճակը ծանր է
Միջպետական ճանապարհ

Հայաստան- Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է. բեռնատար է կողաշրջվել

25
(Թարմացված է 17:55 09.07.2020)
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին վրա ավազ տեղափոխող բեռնատար մեքենան կողաշրջվել է:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ճանապարհը ժամանակավորապես միակողմանի փակ է: Տեղեկությունը հայտնում է, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջը:

Թուրքիայում բեռնատար է պայթել, 4 զինծառայող մահացել են

Միջպետական Մ2 ավտոմայրուղու Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի 363+700 կմ-ի հատվածը միակողմանի փակ է այդ հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով:

Перевернутый грузовик
© Photo :
Կողաշրջված բեռնատարը

Ինչպես հայտնում են  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից նշված ճանապարհի վրա ավազ տեղափոխող բեռնատար մեքենա է կողաշրջվել:

Այլ տեղեկություն վթարի ու դրա հետևանքների մասին այս պահին չի ներկայացվում:

25
թեգերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոն, Հայաստան, վթար, բեռնատար, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2540)
Օպերայի բակ

Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել

0
Արտակարգ իրավիճակների նախարարությունում բացատրել են շենքի մոտ մարտական հաշվարկների առկայությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ հրշեջ մեքենաներ են հավաքվել։ ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ շենքում ռումբ կամ հրդեհ չկա։

«Մարդիկ կայծեր են նկատել շենքում, հրշեջները շտապ տեղ են հասել։ Օպերայի շենքը հատուկ պահպանվող տարածքներից է, պետք է ամեն ահազանգին ուշադիր լինել», - ասաց նա։

Sputnik Արմենիայի թղթակիցը օպերայի շենքի բակում ԱԻՆ-ի հինգ մարտական հաշվարկ է տեսել։ Հրշեջները կանգնած են եղել մեքենաների մոտ։

Сотрудники пожарной службы МЧС у здания оперы и балета (9 июля 2020). Еревaн
© Sputnik / Arsen Haytyan
Օպերայի շենքի մոտ

Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկը մյուսի հետևից ահազանգեր հնչեցին, թե ռումբեր են տեղադրված «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացու տարհանեցին «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացու «Դալմա Գարդեն մոլից», սակայն պարզվեց` ահազանգերը կրկին կեղծ էին. տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չհայտնաբերվեց։

0